Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերական փառատոնի շրջանակներում «FestOFF» ծրագրին մասնակցում է ուսանողների հինգ խումբ (Ֆոտոշարք, տեսանյութ)

Նոյեմբեր 15,2021 23:20

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանում բացվել է Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն են բերում  7 երկրներից ժամանած շուրջ 100 մասնակիցներ: Նախատեսվում է ցուցադրել տասնհինգ ներկայացում:

Ավելի վաղ՝ ասուլիսի ժամանակ,  փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշել էր, որ թատերական փառատոնի շրջանակներում իրականացվում է նաև  «FestOFF» ծրագիրը՝ արտերկրի ուսանողների, Հայաստանի ու անկախ թատերախմբերի համար: Նշենք, որ այդ ծրագրին  ուսանողների հինգ խումբ է մասնակցում և գործում է նաև ժյուրիի կազմը՝ դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի գլխավորությամբ,  դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի, թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանի, Հասմիկ Սեյմորի, Գայանե Թադևոսյանի անդամությամբ:

Փառատոնի երկրորդ ներկայացումը ցուցադրվեց Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում: Փոքր դահլիճում հավաքվել էին ինչպես արտերկրից ժամանած հյուրերը, այնպես էլ արվեստագետներ, քաղաքացիներ:

«Յագո, Էմիլիա՛» ներկայացումը բեմադրել էր Գայանե Անդրեասյանը: Երկու դերակատարներն էլ իրենց խաղով լցրեցին դահլիճը և արժանացան հոտնկայս ծափահարությունների:

Հավելենք, որ այս ներկայացմանը հաջորդել է մեկ այլ՝ «Փչեցեք» ներկայացումը, արդեն Ուսանողական թատրոնի բեմում, որը նույնպես մասնակցում է «FestOFF» ծրագրին:

Փառատոնի շրջանակներում վաղը նախատեսվում է երկու ներկայացում, ինչպես նաև մեկ վարպետաց դաս Կոնստանտին Միշինի կողմից՝ Ուսանողական թատրոնում:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930