Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանխելու օրն է. նոր ֆիլմը կոչ է անում «կոտրել լռությունը»

Նոյեմբեր 18,2021 18:01

Երեխաների սեռական բռնությունը կանխելու օրվան ընդառաջ (նոյեմբերի 18) Եվրոպայի խորհուրդը ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որտեղ երեխաներին և երիտասարդներին խրախուսում է «կոտրել լռությունը», երբ սեռական բռնության են ենթարկվում:

Մոտ 4 րոպե տևողությամբ «Լճի մոտ» ֆիլմը 8 տարի առաջ նկարահանված «Լիճը» ֆիլմի շարունակությունն է, որը թարգմանվել էր ութ լեզուներով և ցուցադրվել եվրոպական մի շարք հեռուստաալիքներով:

Նոր ֆիլմը թարգմանվել է հինգ լեզուներով: Նախագիծն իրականացվել է Հայաստանի, Ավստրիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի խորհրդարանների աջակցությամբ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930