Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի մարտական կազմով ընտրանու հետ

Նոյեմբեր 18,2021 23:00

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցներն այսօր վերսկսեցին պայքարը Սլովենիայում: Վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որի կազմում չէ առաջատար Լեւոն Արոնյանը, հանդիպեց Ադրբեջանի ընտրանու հետ, որը պայքարի էր ելել ամբողջական մարտական կազմով:

Մեր թիմից խաղատախտակների առջեւ էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր Սահակյանը: Մեր բոլոր տղաներն էլ իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին եւ դիմակայությունն ավարտվեց 2:2 հաշվով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930