Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Թուրքիայում ևս մեկ լրագրողի են ձերբակալել

Նոյեմբեր 19,2021 14:16 Share

Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Ուրֆայի շրջանում նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բերման է  ենթարկել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրող Էմրուլլահ Աջարին։

Նշենք, որ Մալաթիայի հանրապետական դատախազությունն ավելի վաղ լրագրողի դեմ հետաքննություն էր սկսել։ Վերջինս մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։

Աջարի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն ու լուսանկարչական սարքի հիշողության քարտը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել