Լրահոս
Օրվա լրահոսը

Երգն ունի շատ կարեւոր ուղերձ. երբեք չհանձնվել եւ հիշել, որ միասին մենք կարող ենք հասնել ցանկացած բարձրունքի. Մալենա

Նոյեմբեր 19,2021 17:11

Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։

«Ուրախ եմ, որ արդեն կարող եմ իմ երգն ու տեսահոլովակը ներկայացնել մրցույթի երկրպագուներին։ Մենք շատ երկար ենք աշխատել, ունեինք երգի մի քանի տարբերակ, բայց վերջում թե՛ ես, թե՛ մեր թիմն ընտրեցինք հենց այս երգը։ Այն շատ թրենդային է, պարային, բայց նաեւ ունի շատ կարեւոր ուղերձ. երբեք չհանձնվել եւ հիշել, որ միասին մենք կարող ենք հասնել ցանկացած բարձրունքի», – նշում է Մալենան։

14 ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ Հայաստանը վերադառնում է «Մանկական Եվրատեսիլ», ինչը շատ սպասված նորություն էր ինչպես երկրպագուների, այնպես էլ պատանի արտիստների համար։ «Համաեվրոպական այս մրցույթը պատանի կատարողներին ամենամեծ ու ամենալայն հնարավորություններ տրամադրող հարթակներից մեկն է ու իսկական տոնախմբություն երեխաների ու մեծահասակների համար։ Ինչպես արդեն գիտեք, մեր երկիրը ներկայացնելու է պատանի, բայց շատ տաղանդավոր Մալենան։ Մրցութային երգի եւ տեսահոլովակի վրա հսկայական թիմ է աշխատել, եւ այսօր այդ աշխատանքի արդյունքը հանձնում ենք հանդիսատեսի դատին։ Հուսով եմ՝ չենք հիասթափեցնի», – նշում է Դավիթ Ծերունյանը:

Երգի տեսահոլովակի ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան, օպերատոր՝ Արթուր Ղարայան, հագուստի դիզայն՝ Արամ Նիկոլյան։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Մանկական Եվրատեսիլի յութուբյան պաշտոնական էջում ։

«Անչափ ուրախ եմ եւս մեկ անգամ համագործակցել Հանրային հեռուստաընկերության, Մանկականն Եվրատեսիլ երգի մրցույթի ստեղծագործական խմբի եւ իհարկե Մալենայի հետ։ Մեր պատանի արտիստն իր գործի վարպետն է՝ նկարահանման տաղավարում ես աշխատում էի պրոֆեսիոնալ ու հասուն երգչուհու հետ։ Հուսամ մեզ հաջողվել է տեսահոլովակի միջոցով փոխանցել «Քամի քամի» երգի տրամադրությունն ու էներգիան, եւ մենք պատվով կներկայանանք մրցույթի երկրպագուներին», – նշում է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը 19:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Առաջին ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930