Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Գնալու ենք, բանակցելու են, չարչարվելու ենք, մեր վրա վերցնելու ենք պատասխանատվություն». Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ին գրավոր չդիմելու մասին

Նոյեմբեր 23,2021 22:55

Հայաստանը գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, նրանք կատարո՞ւմ են իրենց պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ: Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ ե՛ւ ՀԱՊԿ-ին, ե՛ւ ՌԴ-ին դիմել ենք»: Երբ ճշտեցին, խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձության մասին է՝ Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք, նոյեմբերի 16-ին իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձության շրջանակներում է տեղի ունենում, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժեց ՀՀ տարածք»:

Փաշինյանն ասաց, որ Հայաստանը չի սահմանափակելու իրեն ու իր իրավունքները պաշտպանելու է հետեւողականորեն միջազգային բոլոր ատյաններում. «Պետք է գնալ լուծումների եւ մեր կառավարության առաքելություն է գնալ լուծումների: Մենք պատրաստ ենք, գնալու ենք, բանակցելու են, չարչարվելու ենք, մեր վրա վերցնելու ենք պատասխանատվություն եւ գնալու ենք լուծումների, բայց սա չի նշանակում, թե Հայաստանը գործելու է պարտադրանքի ներքո: Բոլոր միջազգային լծակները, ֆորմատները օգտագործելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930