Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

Սալոնիկում ավտոբուսների վրայից հանվել են «Շուշա» գրությամբ գովազդային պաստառները

Նոյեմբեր 24,2021 19:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունաստանի Սալոնիկ քաղաքի փողոցներում Şuşa (Շուշի) գովազդային վահանակներով ավտոբուսներ են երևացել, ինչը զայրացրել է տեղի հայ համայնքին, գրում է հունական Greek City Times թերթը:

Հայ համայնքի ներկայացուցիչները Հունաստանի իշխանությունների ուշադրությունն են հրավիրել գովազդի վրա՝ կոչ անելով հանել դրանք, ինչը և անհապաղ արվել է:

Այնուամենայնիվ, որոշակի հարցեր են առաջ եկել՝ ինչու է նման գովազդային արշավի թույլտվություն տրվել, հարցադրում է կատարում թերթը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: