Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում թալանել են 81-ամյա կնոջ բնակարանը․ ձերբակալվել են երիտասարդ տղաներ

Նոյեմբեր 24,2021 21:21

Նոյեմբերի 19-ին Գյումրիում  բնակարանային գողություն է կատարվել․ թալանել են  81-ամյա թոշակառու մի կնոջ տունը։ Վերջինս ընդամենը մեկ ժամով՝ ժամը 16․00-ից 17․00-ի սահմաններում բացակայել է տնից, վերադառնալով՝ տեսել է տան դռան ապակին կոտրված, փողն ու իրերն էլ՝ գողացված։

Նրա դուստրն անմիջապես դիմել է ոստիկանության Մուշ բաժին, որի աշխատակիցները հանցագործության կատարումից ուղիղ երկու ժամ հետո  բացահայտել են գողությունը։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից, որտեղ տեղադրվել է  նաև տեսանյութ։

Ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով  բերման են ենթարել 24-ամյա երիտասարդի, այնուհետ նրա 28-ամյա ընկերոջը։ Վերջինս թեև հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն գողոնը հայտնաբերվել ու առգրավվել է հենց նրա տնից։

Երիտասարդները, ըստ պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվել են, հարուցվել է քրգործ Շիրակի մարզի քննչական վարչությունում։

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում գողության դեպքերը նվազել են, այս մասին դեռ հոկտեմբերի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝  ներկայացնելով իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում մարզում արձանագրված հանցագործության պատկերը։

«Էական նվազում ունենք գողությունների դեպքերով, արձանագրվել է 164 գողության դեպք, նվազել է 35 դեպքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Դրանից 31-ը բնակարանային գողություններ են, այստեղ էլ նվազում ունենք 17 դեպքով։ Արձանագրվել է կողոպուտի 6 դեպք, այս հանցատեսակը նվազել է 5-ով», -ասել էր դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930