Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողը զոհաբերությամբ ու արյունով է պահվում, ուրիշին ապավինելով հող չեն պահում». Սեւակ Հակոբյան

Նոյեմբեր 27,2021 19:00

Այսօր Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժումը շտապ հավաք էր կազմակերպել:

Լիբանանի «Զարթոնք» պարբերականի խմբագիր Սեւակ Հակոբյանն իր ելույթում ասաց, որ շարժումը համահայկական է ու կոչ արեց հայրենադարձ մեր հայրենակիցներին, որ միանան շարժմանը, ի վերջո իրենք իրենց երեխաների ապագան այստեղ տեսան ու եկան, այդ ապագան վտանգված է. «Չեմ ուզում հավատալ, որ հայրենիքի մտահոգ անձինք այնքանն են, որոնք դուրս են եկել փողոց: Հայրենասիրությունը խնջույքի սեղանի շուրջ հայրենիքին նվիրված երգերով չի լինում: Հայրենասիրությունը իրական գործնական բան է: Այդպիսի հեռակա հայրենասիրությունը կեղծիք է: Հողը զոհաբերությամբ ու արյունով է պահվում, այդպես են մեզ ասել ու այդպես էլ պիտի շարունակվի, ուրիշին ապավինելով հող չեն պահում: Երբ մեր հարեւանի տունը հրդեհ է, դուռը փակելով ու ներսում նստելով ապահով չենք կարող լինել: Հրդեհը ի վերջո մեզ էլ կարող է կլանել: Թուրքը անվստահելի է, չմոռանանք, որ սփյուռքը ինքնանպատակ չի ստեղծվել: Գալով նրանց, որոնք կարծում են, թե իշխանության հետ լինելը իրենց ապահովություն է տալիս, դա դիվանագիտություն չէ, պատեհապաշտություն է: Իշխանությունները կգնան, հայրենիքը կմնա: Պետք չի, որ մենք լինենք իշխանամետ, պետք է լինենք պետականամետ: Մենք պետք է ձերբազատվենք մեր վախից ու ազատագրվենք անփութությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930