Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ․ Հակոբ Կարապետյանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

Նոյեմբեր 27,2021 23:37

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նկարագրվում է նախարարի այցը Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը՝ ծանոթանալու արտադրության հնարավորություններին։

Հաղորդագրությունում նշվում է մասնավորապես,  մեջբերում եմ. «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։

Թյուրընկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։
Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով։

Հարգարժան գործընկերներին խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930