Լրահոս
Օրվա լրահոսը

Թալին համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ թեկնածուն՝ Տավրոս Սափեյանը

Դեկտեմբեր 17,2021 14:15

Այսօր առավոտից Արագածոտնի մարզի Թալին համայնքում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացել, քանի որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ լարված իրավիճակ է: Նորընտիր ավագանին այսօր ընտրելու է Թալին խոշորացված համայնքի ղեկավար:

Հիշեցնենք, որ Թալին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին քաղաքական չորս ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, սակայն ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը՝  46,6 տոկոսը, բաժին հասավ ՔՊ-ին:

«Զարթոնք»-ին ընտրել են 2 հազար 882 քաղաքացի (26,1 %), «Հայք» լիբերալ կուսակցությունը ստացել է 1 624 քվե (14,7 %): «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքին իր ձայնն է տվել 1 258 ընտրող (11, 4 %):

Ընտրություններին մասնակցած այս երեք ուժերը կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ «Հայք»-ը լարվածությունը թոթափելու համար որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն, ըստ որոշ տեղեկությունների նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր մասնակցում են ավագանու նիստին:

 

Փողոցում հավաքված են քաղաքացիներ, որոնք  «Զարթոնք» կուսակցության համակիրներն են:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թալին համայնքի ավագանու նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը: Ընդդիմադիր երեք կուսակցությունները քաղաքապետի պաշտոնում առաջադրել էին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի  թեկնածությունը:

Տավրոս Սափեյանը ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031