Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հեքիմյանին վերստին հարցաքնության հրավիրելու փաստը վերահաստատում է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Քաղաքացու իրավունքների պաշտպան»-ի հայտարարությունը

Դեկտեմբեր 22,2021 12:18

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ-ն ահազանգում է, որ ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված  դիմումի հիման վրա։

Նշված դիմումի հիմքով թեև քրեական գործ հարուցվել է, բայց ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ չի ապացուցվել՝ հանցանք տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Սակայն Կարեն Հեքիմյանին, որը 3 ամիս առաջ սոցցանցում անդրադարձել էր մամուլում լայնորեն տարածված ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանին վերաբերող հրապարակմանը, առաջիկա օրերին կրկին հրավիրել են քննչական կոմիտե։

Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանին այս խնդրով վերստին հարցաքնության հրավիրելու փաստը վերահաստատում է, որ նրա նկատմամբ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է նրա հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված քննադատական հոդվածներով։

ՔԻՊ-ն ահազանգում է, որ քննչական մարմնի կողմից հանրային գործիչ Կարեն Հեքիմյանին թիրախավորելու արդյունքում վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում օրինականությունն ու մարդու իրավունքները։

ՔԻՊ-ը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին քննադատել ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանի դիմումի հիմքով սանձազերծված գործընթացը, որը հեղինակազրկում է ԵՊՀ-ն ու նրա ներկայիս ղեկավարությանը։

Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031