Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին

Դեկտեմբեր 27,2021 23:30

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանում այսօր հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին:

Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հերոսների կանանց, նրանց հերոսական գենը կրող զավակներին՝ ասելով. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Ձեզ այս հարկի ներքո և հավաստելու, որ այս կառույցի դռները միշտ բաց են Ձեր առջև:

Հարգելիներս, ուզում եմ մի բանում համոզված լինեք, որ Դուք մենակ չեք Ձեր վշտի հետ. այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան 2-րդ պատերազմում, մեր գիտակցության մեջ անջնջելի հետք թողեց՝ դառնալով համազգային ցավ:

Սիրելի ներկաներ, ճիշտ է, մեր ցավը մեծ է, բայց մենք այնքան ուժեղ պետք է լինենք, որ այն չտապալի մեզ, այլ ուժ տա: Ուժ՝ ապրելու, հզորանալու և մեր հերոսների անկատար մնացած երազանքներն իրագործելու: Ուստի եկեք գոտեպնդվենք, ապրենք ու գործենք մեր քաջ նահատակների սխրանքներին արժանի»:

Շնորհավորելով հյուրերին գալիք տոների կապակցությամբ՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մաղթել է նրանց հոգու ամրություն, քաջառողջություն և համբերություն. «Թող 2022 թվականը և հաջորդող բոլոր տարիները Ձեր ընտանիքներում նշանավորվեն հաջողություններով ու ձեռքբերումներով»:

Նշենք, որ տոնական ընդունելությանը նախորդել է «Փալանչո» տիկնիկային թատերախմբի բեմադրած «Սիրելի ընկեր» ներկայացումը: Իսկ միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո փոքրիկներին այցելել է Ձմեռ պապը, շնորհավորել նրանց ամանորյա տոնի առթիվ և նվերներ հանձնել:

Միջոցառման կազմակերպման հարցում մարզպետարանին աջակցել են «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Արմեն և ընկերներ» հիմնադրամը, ինչպես նաև ՌԴ Սմոլենսկի մարզի Գագարին քաղաքի հայ համայնքը:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031