Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի Թաղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետեւ բախվել այլ մեքենայի

Հունվար 05,2022 10:22

Հունվարի 4-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղից Խորենացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետև բախվել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենային։

«Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացիներ Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ.), Գ․ Թ․-ն (ծնված 1996 թ.), Կ․ Խ․-ն (ծնված 1986 թ.), Դ․ Ա․-ն (ծնված 1997 թ.) և Մ․ Ղ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Կ. Խ․-ի և Մ. Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31