Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն հայտարարել է, թե թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին

Հունվար 09,2022 15:23

«Փաստինֆո». Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին։ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է իր ելույթում, որը հեռարձակվել է թվիթերի իր էջում։

«Վաղը կայանալիք նիստին կծանոթանանք իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք»,-ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են տեղի ունենում գազի գնի բարձրացման դեմ, որոնք վերածվել են մասսայական անկարգությունների։ Ղազախստանի նախագահը դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը։ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ թվիթերի իր էջում գրառում էր արել` անընդունելի համարելով Ղազախստանի այդ քայլը։

«Ցավում եմ, որ Ղազախստանը՝ թուրքական աշխարհի կենտրոնական երկիրը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը»,-գրել էր Թուրքիայի նախկին վարչապետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31