Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծով դիմում-բողոքների թիվը

Հունվար 25,2022 16:19 Share

2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվել է 14124 դիմում-բողոք։
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ, իսկ 2020 թվականին՝ 11735։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել ‪116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։ Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել