Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն ազատման դիմումներ են ներկայացրել

Հունվար 26,2022 23:23

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնել է, որ ազատման դիմում է ներկայացրել։ Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը․

«Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։

Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվել է Սերգեյ Հարությունյանը։

 

Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Իմ գործունեության հետ կապված կան որոշակի զարգացումներ, որոնց մասին կուզենայի անձամբ կիսվել իմ ընկերների, ոչ անտարբեր ծանոթների և համախոհների հետ։

Առաջին՝

Հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել եմ իմ պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։

Երկրորդ՝

Իմ ուժերի և հնարավորության չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի ձեռք բերված գիտելիքներն ու փորձս, լայն մասնագիտական շրջանակներում կապերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն Երևանի զարգացման տեսլականի ձևավորման համար: Համախոհներիս և գործընկերներիս հետ համատեղ մշակված բոլոր հեռանկարային նախաձեռնությունների իրականացումն ու սկիզբ առած գործընթացների շարունակականության ապահովումը մնալու են իմ առաջնահերթությունների շարքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31