Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը կայացրել է համայնքի ղեկավարին կալանավորելու որոշում, որպեսզի դատավորին չկալանավորեն». Էդգար Ղազարյանը՝ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին

Փետրվար 07,2022 12:39

«Դատարանը կայացրել է համայնքի ղեկավարին կալանավորելու որոշում, որպեսզի դատավորին չկալանավորեն»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը՝ բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած որոշումը և կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին:

Էդգար Ղազարյանն այս առիթով վկայակոչեց նաև դատավոր Բորիս Բախշիյանի հետ կատարվողը: Հիշեցնենք՝ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։

Էդգար Ղազարյանը նշեց. «Բորիս Բախշիյանի հետ կատարվողի պատճառն այն է, որ նա որոշում է կայացրել անազատությունից զրկել Աշոտ Մինասյանին: Դա հո պատահական չէ՞. արվում է այն բանի համար, որ մյուս դատավորները հասկանան, որ եթե չեն կատարում իշխանության պահանջը, ապա իրենց կդատեն: Սա մեթոդական ուղեցույց է մյուս բոլոր դատավորների համար: Զարմանում եմ՝ փաստաբանական համայնքը, իրավական հանրությունը ո՞նց է համերաշխ այս երևույթի հետ: Պետք է բոլորը հավաքվեն, միգուցե առհասարակ դուրս չգան աշխատանքի: Եթե իրենք չեն կարողանալու արդարադատություն իրականացնել, ինչո՞ւ են ֆորմալ կողմն ապահովում: Նիկոլ Փաշինյանը նշանակել է մարզպետներ, թող իրենք էլ որոշում կայացնեն՝ ում դատեն, ինչ անեն: Ամոթ չէ՞, որ դա անեն դատարանների միջոցով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28