Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյի հայտարարությունները վտանգավոր են Հայաստանի համար. քաղաքագետ. «Ա1+»

Փետրվար 07,2022 23:33

Բելառուսի նախագահի հայտարարությունները միանշանակորեն Հայաստանի համար վտանգավոր են, որովհետև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակից ներկայացող Բելառուսը ոտնձգություն է անում ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։

«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն, անդրադառնալով Բելառուսի նախագահի այն հայտարարություններին, թե Հայաստանը փախչելու տեղ չունի, նրանք որևէ մեկին պե՞տք են…։ «Այն ձևաչափը, որի մասին խոսում է Լուկաշենկոն՝ միութենական պետության կազմի մասին, սա Հայաստանին Միութենական պետության մեջ ներքաշելու տրամադրությունները ստուգելու նպատակով արված հայտարարություն է։ Լուկաշենկոն խոսում է ոչ թե իր անունից, այլ նաև Հայաստանի սուվերենազրկմամբ հետաքրքրված մյուս սյուբյեկտների անունից», ընդգծեց քաղաքագետը՝ նշելով՝ ՀՀ արձագանքը պետք է դիվանագիտորեն համարժեք և հավասարակշռված լինի՝ դիվանագիտական պարզաբանման պահանջի տեսքով։

Եթե կլինի պարզաբանումներ բելառուսական կողմից՝ պարզ կլինի հետագա գործողություների ընթացքը։ Այդ միտումը, որևէ լավ տեղ չի տանում, որովհետև խոշոր հաշվով խոսք եղավ ոչ միայն ՀՀ-ի մասին։ Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանին, որի աջակիցը ինչպես նշեց Լուկաշենկոն՝ Թուրքիան է և Ադրբեջանն այդ ֆորմատներից դուրս է, իսկ Հայաստանին անճար, բոլորի կողմից մերժված սուբյեկտ ներկայացվեց։ Սա նշանակում է «դաշնակցի» նկատմամբ չկա հարգանք»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28