Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը բացայայտ սպառնալիք է շրջանի խաղաղութեան եւ ապահովութեան. Սեւակ Յակոբեանը դիմել է Պատրիարք Ռաաիին

Փետրվար 12,2022 11:25

Ազրպէյճանի իշխանութիւններուն կողմէ ի գործ դրուած, Արցախի բռնագրաւուած շրջաններուն մէջ  քրիստոնէական սրբավայրերու հայկական ինքնութիւնը ջնջելու եւ աղաւաղելու թշնամական արարքներուն վերաբերեալ, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ ընկ. Սեւակ Յակոբեան երէկ դիմեց Մարոնիներու Պատրիարք՝ Քարտինալ Մար Պշարա Ռաաիին եւ անոր միջոցաւ Կաթոլիկ Պատրիարքներու Խորհուրդին, որպէսզի քրիստոնեայ աշխարհի այս կարեւոր ներկայացուցիչները կեցուածք մը ունենան տեղի ունեցող մշակութային ցեղասպանութեան նկատմամբ:

Իր կոչին մէջ ընկ. Յակոբեան կրօնապետերուն յիշեցուց, որ Հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովուրդին իր պատմական իրաւունքներէն զրկելու փորձ է, այլ մարտահրաւէր մըն է միջազգային ընտանիքին համար եւ բացայայտ սպառնալիք է շրջանի խաղաղութեան եւ ապահովութեան:

Ընկ. Յակոբեան Ազրպէյճանի իշխանութիւններուն կատարած սոյն քստմնելի արարքները  Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ Ազրպէյճանական կողմի շարունակական թշնամանքի ու ատելութեան ընդգծուած դրսեւորում  որակեց: Ան նաեւ շեշտեց, որ մշակութային կոթողներու ոչնչացումը պատերազմական յանցագործութիւն է եւ համազօր է պետական ահաբեկչութեան:

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետը, ի միջի այլոց, դատապարտեց միջազգային ընտանիքը ընդհանրապէս եւ ի մասնաւորի ԵՈՒՆԵՍՔՕ-ն իրենց անհասկնալի լռութեան համար:

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28