Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Փետրվար 15,2022 22:22

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 15-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստին:

Նիստի օրակարգի առաջին հարցով ԱրՊՀ խորհրդի  նախագահ է ընտրվել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Խորհրդի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով նախորդ  նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել  իր գործունեությամբ  նպաստել  բուհի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի շարունակական բարելավմանը, համագործակցային շրջանակների ընդլայնմանը։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն՝ կրթական, գիտական, միջազգային համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսատնտեսական և այլ ուղղություններով։ Հաշվետու տարում Արցախի պետական համալսարանը հաջողությամբ անցել է որակի արտաքին հավաստման գործընթացը և արժանացել ինստիտուցիոնալ հավատարմագրման՝ 4 տարի ժամկետով: Ռեկտոր Արմեն Սարգսյանը  համալսարանի գործունեության նկատմամբ հոգատարության և բարձրացված խնդիրների լուծման, գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման համար շնորհակալություն է  հայտնել ԱՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին։ Ռեկտորի հաշվետվությունը գնահատվել է բավարար։

ԱրՊՀ խորհրդի նիստում քննարկվել են նաև բարձրագույն կրթության զարգացմանը, բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28