Լրահոս
Օրվա լրահոսը

Թաներ Աքչամ նշանակուեցաւ «Խոստումը» հայկական հիմնարկին Ցեղասպանութեան ուսումնասիրութեան ծրագրի վարիչ

Փետրվար 21,2022 13:04

«Ասպարեզ». Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղին մէջ գործող «Խոստումը» Հայկական հիմնարկը կը տեղեկացնէ, թէ հիմնարկի Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան ծրագրի վարիչ նշանակուած է յայտնի ցեղասպանագէտ Թաներ Աքչամը, որ Մեսեչուսեց նահանգի «Քլարք» համալսարանի ցեղասպանագիտութեան բաժանմունքի վարիչն է։

Այլախոհ թուրք պատմաբանը հեղինակած է Հայոց Ցեղասպանութեան մասին շարք մը հատորներ, որոնցմէ մէկն է՝ «Սպանութեան Հրամաններ. Թալաթ Փաշայի Հեռագիրները Եւ Հայոց Ցեղասպանութիւնը»:

«Խոստումը» Հայկական հիմնարկի վարիչ Էն Գարակէօզեան կը վստահեցնէ, թէ Աքչամի յաւելումը զարկ պիտի տայ համալսարանէն ներս Հայոց Ցեղասպանութեան մասին նոր եւ բազմակողմանի ուսումնասիրութիւններու։

«Խոստումը» Հայկական հիմնարկը հաստատուած է հանգուցեալ ազգային բարերար Գըրգ Գըրգորեանի կտակած 20 միլիոն տոլարի նուիրատուութեան միջոցաւ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28