Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաոս է սկսվել». Ուկրաինացիների ցույցը Ռուսաստանի դեսպանատան առջև

Փետրվար 24,2022 17:01

Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց մի խումբ ուկրաինացիներ ցույց էին կազմակերպել՝ ի նշան բողոքի:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի լուսադեմին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին: Ուկրաինայում կատարվող իրադարձությունների թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ:

Քաղաքացիներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այս պահին անհանգիստ է, մեծ խցանումներ կան. «Մարդիկ խուճապի մեջ են, փորձում են դուրս գալ, հրետակոծությունը լսվում է: Վաղ առավոտյան շատերը արթնացել են պայթյունի ձայներից»:

Նա նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները հորդորում են բնակիչներին խուճապի չմատնվել. «Մենք 100 տոկոսով վստահ չենք կարող լինել, որ Արևմուտքը կօգնի։ Իրենք պետք է որոշում կայացնեն՝ օգնելո՞ւ են, թե՞ ոչ, բայց ուկրաինացիները հույս ունեն, որովհետև հնարավոր է, որ մենք նրանց օգնության կարիքը կունենանք»:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ անընդհատ խոսում է Ուկրաինայում գտնվող իր հարազատների հետ, իրավիճակը ծանր է. «Բանկոմատների առաջ հերթեր են, խանութներում հերթեր են, մարդիկ խանութները դատարկում են: Այսինքն՝ երևի, թե խուճապ տարածելու առաջադրանք կար, և ստացվել է: Բոլորը խուճապի մեջ են, ոմանք փորձում են տեղափոխվել, հեռանալ: Քաոս է սկսվել»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28