Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի պահվող մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել Լոռու մարզում

Փետրվար 24,2022 18:17
dataxazutyun

ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն էր հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին, որով մատնանշվել էին քրեածին վարքագծով ապրող և դրանց հետ առնչություն ունեցող անձանց շարքը, նրանց կողմից նախկինում կատարված հանցագործությունների բնույթը և այլ վերաբերելի հանգամանքեր։ Անհրաժեշտություն էր համարվել ձեռնարկել համապատասխան-օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ անձանց կողմից կատարված հանցավոր արարքները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Տրված հանձնարարականները տվել են իրենց դրական արդյունքները:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ, արդյունավետ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում 2022թ. փետրվարի 24-ին կատարվել են հանցավոր վարքագիծ դրսևորող թվով 42 անձանց բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ, սառը զենքեր, հրազեններ և ռազմամթերք։

Մասնավորապես, բնակարաններում հայտնաբերվել են MN-654K, թմբուկավոր, «Մակարով», «Մատիտ» տեսակի ատրճանակներ, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահունակով, մարտական նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և քանակների մարտական փամփուշտներ, ինչպես նաև տարբեր տեսակի և քաշերով թմրամիջոցների նմանվող նյութեր, «Լորազեպամ» տեսակի դեղահաբեր:

Բացի այդ, 2022թ. փետրվարի 10-ից մինչ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ:

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են «AKM» տեսակի ինքնաձիգ, 21 հատ գործարանային արտադրության տրամաչափի փամփուշտներ, «Մարիխուանա», Մորֆին» տեսակի թմրամիջոցներ, «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

2-րդ անձի մոտ հայտնաբերվել է «ПМ» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփով, գործարանային արտադրության «ПМ», «АПС», տեսակի ատրճանակների և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ:

3-րդ անձի մոտ հայտնաբերվել է «TT» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «TT», «ППШ-41», «ППС-43», տեսակի ատրճանակ-գնդացիրների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված փամփուշտներ, 4-րդ անձի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ակոսափող ատրճանակ և փամփուշտներ։

Բերման ենթարկված վերը նշված 4 անձից 2-ի նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 1 անձ ձերբակալվել է: Միջոցներ են ձեռնարկվում մյուսներին քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված գործողությունները լինելու են շարունակական:

Քաղաքացիներին հորդորում ենք այդպիսիք ունենալու դեպքում հանձնել Ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28