Լրահոս
Օրվա լրահոսը

Կշարունակենք, մինչև հասնենք մեր նպատակին. Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ռազմական գործողության մասին

Մարտ 01,2022 13:55 Share

Ռուսական բանակը կշարունակի «հատուկ գործողությունն» Ուկրաինայում՝ մինչև որ հասնի իր առջև դրված նպատակին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումները կշարունակեն հատուկ գործողության անցկացումը, մինչև որ հասնեն իրենց առջև դրված նպատակին»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ «հատուկ գործողության» գլխավոր նպատակն է պաշտպանել Ռուսաստանը Արևմուտքի կողմից ռազմական սպառնալիքից:

«Մեզ համար գլխավորն է պաշտպանել Ռուսաստանի Դաշնությունը Արևմուտքը երկրների ստեղծած ռազմական սպառնալիքից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել