Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու նաև Արցախի հզորացմանն առնչվող հարցերը. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ նախագահին

Մարտ 03,2022 15:57

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ շարունակաբար ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին տանելով դեպի հուսալի ու պայծառ ապագա:

Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու, ի թիվս այլ հարցերի, նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի Հանրապետության զորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031