Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ կապահովվի Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը, որոնց չի հաջողվել տարհանել

Մարտ 07,2022 12:38 Share

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Օլեքսեյ Ռեզնիկովի հետ։

Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել հրադադարի և կայունության շուտափույթ ապահովման և մարդասիրական օգնության հարցերի շուրջ։

Հուլուսի Աքարն ընդգծել է հրադադարի հրատապ անհրաժեշտությունը, թեկուզ որոշակի ժամկետով անվտանգ տարհանումն ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու համար։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հույս է հայտնել, որ կապահովվի Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը, որոնց չի հաջողվել տարհանել, և որոնց տարհանումը շարունակվում է։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է իր նպաստն ունենալ Ուկրաինային մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղության ու բարօրության հաստատման հարցում, ինչպես ունեցել էր նախկինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել