Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

Զախարովա․ «Չեռնոբիլի եւ Զապորոժիեի ատոմակայաններում իրավիճակը վերահսկվում է ուկրաինական մասնագետների եւ ռուսական զինվորականների հետ համատեղ»

Մարտ 09,2022 17:38 Share

ՌԴ Զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Չեռնոբիլի եւ Զապորոժիեի ատոմակայաններն ու դրանց հարակից տարածքները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ քայլն արվել է բացառապես կանխելու ուկրաինական ազգայնական, այլ ահաբեկչական խմբավորումների, նաեւ օտարերկրյա վարձկանների օգտագործումը՝ այս երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար։ Իսկ այդ ռիսկերն իսկապես գոյություն ունեն»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա, Չեռնոբիլի եւ Զապորոժիեի ատոմակայաններում իրավիճակը վերահսկվում է ուկրաինական մասնագետների եւ ռուսական զինվորականների հետ համատեղ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել