Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ընկերությունը թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ․ Վարուժան Գեղամյան

Մարտ 13,2022 22:42

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական «Լենքորան թեյ» ընկերությունը Կարսի պայմանագրի 100-ամյակի առթիվ թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ Սևանն ու Սյունիքը (Գյոյչայի ու Զանգեզուրի մահալներ), այլև մայրաքաղաք Երևանը:

Կարելի էր սրա մասին առանձին գրառում չանել, եթե թեյի այս նկարը իր թվիթերի պաշտոնական էջում տարածած չլիներ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն: Ցանկացած նորմալ պետությունում այս գրառումը արդեն իսկ պատճառ կլիներ դիվանագիտական ճգնաժամի:

Սակայն քանի որ Հայաստանի պետականությունը զավթված է կոլաբորացիոնիստ իշխանական խմբավորման կողմից, բողոքի փոխարեն կլինի ժպտադեմ հանդիպում թուրքական կողմի հետ և «խաղաղության դարաշրջան» անհեթեթ օրակարգի ինքնամոռաց գովազդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031