Մի քանի օր շարունակ տեղացող ձյունը ժամանակ առ ժամանակ դժվարանցանելի է դարձնում նաեւ Վանաձորի ճանապարհները: Այսօր էլ վաղ առավոտից ճանապարհներն անանցանելի են: Վարորդները լուսանկարներ են հրապարակում սոցցանցերում՝ նշելով, որ կենտրոնական փողոցներում փոքր-ինչ կատարվել են մաքրման աշխատանքներ, սակայն պատկերն այլ է ծայրամասային փողոցներում. «Ո՞ւմ է պետք, որ մաքրեն, պետք է հարմարվենք ու սովորենք սենց վարելուն: Լրիվ սահադաշտ է»,- գրում են օգտատերերը:



Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ


















































