Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Արցախի նախագահը, որ վարդագույն փողկապով ներկա էր Վահագն Խաչատուրյանի պաշտոնամուտին, հիշում է՞, թե ինքը որտեղ է տվել իր երդումը»

Մարտ 14,2022 17:46

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում այսօր մեկնաբանեց Արցախի՝ հումանիտար աղետում գտնվելու փաստը եւ այդ իրավիճակին Արցախի ղեկավարության դրսեւորած վերաբերմունքը:

«Ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ գյուղերի գնդակոծում, բնակչության վրա հոգեբանական ներգործություն, Հայաստանից սնուցվող գազատարի պայթեցում եւ այլն,  Արցախը հայաթափելու համար Ադրբեջանի կողմից պլանավորված գործողությունների շարք է, որին Արցախի եւ Հայաստանի իշխանությունները որեւէ հակադրություն չեն ցուցաբերում, եթե չասենք՝ օգնում են դրա իրականացմանը: Սա հումանիտար աղետ է, որ արդեն մի քանի օր է՝ գոյություն ունի Արցախում: Արցախում ամռանն էլ ջուր չկար, եւ դժվար է ասել, թե այս ամռանն այնտեղ ինչ է սպասվում խմելու ջրի հարցում, որովհետեւ Արցախի հիմնական ջրաղբյուրները Քարվաճառում են, որը մեկ մարդու որոշումով, առանց մարտական գործողությունների հանձնվել է Ադրբեջանի տնօրինությանը: Հիմա էլ ձմռանը, այս ցուրտ ժամանակաշրջանում պայթեցման հետեւանքով խափանվել է գազամատակարարումը, նաեւ էլեկտրամատակարարումը: Այսինքն, սա դիտավորությամբ է արվում:

Իսկ որպեսզի իմանանք, թե ինչ հակադրություն է ցուցաբերում, ինչ ջանքեր է գործադրում Արցախի իշխանությունը, ապա պետք է նայել Հայաստանի նախագահի երդման արարողության տեսագրությունը, որտեղ երեւում է, որ Արցախի նախագահ կոչվածը փայլուն վարդագույն փողկապով մարզահամերգային համալիրում տոնում է ՔՊ խմբակցության կողմից ընտրված պաշտոնյայի պաշտոնամուտը:

Արայիկ Հարությունյանը Հայաստանի եւ Արցախի բոլոր նախագահներից միակն էր, որ մասնակցում էր այդ արարողությանը, որին ոչ-ոք չի հարցնում՝ Արցախի նախագահը խամաճիկների կամ տիկնիկային թատրոնում դե՞ր է, թե՞ Արցախի սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակ: Որովհետեւ երկրորդ դեպքում նրա պարտավորությունն է՝ երաշխավորել Արցախի տարածքային ամբողջականությունը: Ինքը ապահովե՞լ է Արցախի տարածքային ամբողջականությունը, որ կոչվում է Արցախի նախագահ եւ եկել-նստել է այդտեղ: Ինքը հիշո՞ւմ է, թե որտեղ է տվել իր երդումը, երդվել, որ պետք է ծառայի Արցախի ժողովրդին, որ պետք է ապահովի Արցախի տարածքային ամբողջականությունը եւ պաշտոնը ստանձնել: Եթե չի հիշում, մենք իրեն կհիշեցնենք: Դա եղել է Շուշիի մշակույթի տան դահլիճում, որը գնդակոծվել է եւ այնտեղ զոհվել են հայրենիքին ծառայություն մատուցելու, հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու մեկնած մի քանի տասնյակ ոստիկաններ: Եվ հիմա Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031