Լրահոս
Օրվա լրահոսը

Նորշենը թշնամու ուղիղ նշանառության տակ շարունակում է ապրել. «Արցախպրես»

Մարտ 16,2022 20:30

ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքը թշնամու ուղիղ նշանառության տակ շարունակում է ապրել:

«Արցախպրես»-ի թղթակիցն այսօր եղել է Նորշեն համայնքում և ծանոթացել գյուղի առօրյային ու խնդիրերին:

Համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի խոսքով՝ առկա խնդիրներն այնքան չեն մտահոգում գյուղի բնակիչներին, որքան անվտանգության ապահովման հարցը:

«Քանի օր է` ամբողջ Հանրապետությունում դադարեցված է գազաֆիկացումը, էլեկտրականությունը ևս շատ հաճախ է անջատվում, բայց կենցաղային այս խնդիրներն այնքան էլ էական չեն, քանի որ անվտանգության ապահովումը դարձել է գերխնդիր: Հակառակորդի դիրքը տեղակայված է գյուղից 1 կմ հեռավորության վրա և այնտեղից վերահսկում է գյուղը: Դպրոցը գտնվում է նրանց նշանառության տակ, և այդ պայմաններում դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվը և բոլոր աշակերտները բնականոն հունով անց են կացնում դասապրոցեսը: Խնդրի մասին տեղյակ են և’ շրջվարչակազմի ղեկավարը, և’ պատկան մարմինները. Պետք է հարցին անհապաղ լուծում տրվի»,-ասել է Գ. Հարությունյանը:

Մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան:

«Բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Նրանց զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: Պատերազմից հետո գյուղատնտեսական աշխատանքները տուժել են. 1.5 հա նռան այգի և 15 հա վարելահող է անցել թշնամու տիրապետության տակ: Արդեն ժամանակն է, որ պարարտանյութ տրվի արտերին, սակայն թշնամու տեղակայված դիրքերի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները իրենց բնականոն հունով չեն ընթանում»,-նշել է նա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031