Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ անցած տարի տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է, կատարողին հետախուզում են. փոխոստիկանապետ

Մարտ 18,2022 14:38

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը պնդում է, որ 2021 թվականի հունիսի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ  տեղի ունեցած աղմկահարույց  սպանությունը բացահայտվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նա ասաց, որ գործով պարզվել է, որ սպանությունը կատարած անձը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս, ու այս պահին հետախուզման մեջ է, իսկ պատվիրատուի մասին, նախաքննության շահերից ելնելով, որեւէ տեղեկություն չի կարող ասել:

Նրա խոսքով՝ օպերատիվ գործողություններ են կատարվում այդ անձի հայտնաբերման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեպքերին՝ ոստիկանապետի մյուս տեղակալ  Արա Ֆիդանյանը մասնավորապես անդրադարձավ օրեր առաջ Զովունիի դպրոցի մոտ նախկին կնոջն ու իրեն պայթեցրած տղամարդու գործողություններին, եւ ասաց, որ այս պահին իրենց  ձեռքի տակ եղած  գործիքակազմը բավարար չէ, որ կարողանան 24 -ժամյա հսկողություն իրականացնել կոնկրետ անձանց նկատմամբ: Քանի որ լրատվամիջոցներով եղան տեղեկություններ, որ մահացած կինը բազմիցս դիմել է Ոստիկանություն՝ իր նախկին ամուսնու կողմից նույնիսկ զենքով հետապնդվելու ու սպառնալիքներ ստանալու ահազանգով, բայց ոստիկանները պատշաճ գործողություններ չեն արել, լրագրողներից եղան հարցեր, թե արդյո՞ք կոնկրետ ոստիկաններ պատժվել են անգործության համար, ի պատասխան, Արա Ֆիդանյանն ասաց, որ համապստասխան ստուգումներ են արվել, ու ոստիկանների կողմից կարգապահական խախտումներ տվյալ դեպքով չեն հայտնաբերվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031