Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զովունիում դպրոցի մոտ իրեն ու կնոջը պայթեցրած տղամարդու երեխաները դեպքի պահին դպրոցում են եղել. մանրամասներ

Մարտ 11,2022 15:57

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Զովունի գյուղում դպրոցի մերձակայքում տեղի ունեցած պայթյունից մահացած կնոջ ու տղամարդու չորս որդիներից երկուսը դեպքի ժամին դպրոցում են եղել:

«Իրենք տարիներ շարունակ Ռուսաստանում են ապրել, մանրակրկիտ տեղեկություններ չունենք։ Երեւի արդեն երկու տարի է՝ ինչ վերադարձել են Ռուսաստանից: 4 որդիներից մեկը մեր դպրոցի շրջանավարտ է, մյուսը, եթե չեմ սխալվում, 9-րդ դասարանն է ավարտել։ Երկու երեխաները հիմա մեր դպրոցի աշակերտ են: Այսօր դպրոց եկել էին լավ տրամադրությամբ: Մահացածները բժիշկ տղա ունեն, որը ե՛ւ բժշկական համալսարանում է սովորում, ե՛ւ աշխատում է, շատ գրագետ, խելացի տղա: Եվ ընդհանրապես բոլոր երեխաներն էլ շատ դաստիարակված են, հիմա միջնեկ տղային դասավանդում եմ, շատ լավ երեխա է: Մեծ եղբայրն էր այսօր զանգել հորեղբոր տղային ու իր եղբորը, թե մաման զանգել է, ասել է, էդ մասում է, մի հատ տեսեք: Բայց քանի որ մեր դպրոցի դռները փակ են, երեխաները դուրս չեն եկել: Հետո երբ իմացանք՝ ինչ է կատարվել, մենք ինքներս կապվել ենք բժիշկ տղայի հետ, թե ինչ անենք քո եղբայրների հետ, ուր բերենք, ասաց՝ ես ընդառաջ կգամ, դուրս հանեք: Ինքը եղբայրներին դիմավորեց, երեխաները անտեղյակ էին կատարվածի մասին, փոքրը երրորդ դասարանում է սովորում, մեծ եղբայրը Ռուսաստանում է»,-մեզ հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը՝ Հասմիկ Հարությունյանը:

Կան տեղեկություններ, որ հենց ամուսինն է պայթուցիչով պայթեցրել իրեն ու կնոջը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք ամուսնալուծված էին, սակայն այս տեղեկությունը մեզ հետ զրույցում չհաստատեց ոչ դպրոցի տնօրենը, ոչ էլ գյուղապետը՝ Արտաշես Ղարիբյանը:

Մեր զրուցակցի խոսքով, նրանք Զովունիում չեն բնակվում: Իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր մահացած կինը դպրոցի մերձակայքում աշխատանքի է անցել, իսկ ամուսինը տարիներ շարունակ թույլ չի տվել, որ կինն աշխատի:

Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ հարցերով են ամուսինները վիճել: Կան լուրեր, որ նախքան պայթեցնելը, ամուսինը քաշքշել է կնոջը:

Հասմիկ Հարությունյանին հասած տեղեկությունների համաձայն՝ կինը ավտոբուսից իջել է, գնացել է իր աշխատավայրի ուղղությամբ, հենց այդ հատվածում էլ ամուսիններով հանդիպել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031