Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետարանի օպերատիվ շտաբը ստացել է 32 հեռախոսազանգ

Մարտ 20,2022 18:16

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Շուրջօրյա գործող հեռախոսահամարով կարող են զանգահարել ոչ միայն հայախոս, այլև ռուսախոս, անգլիախոս, պարսկախոս անձինք։ Օպերատիվ շտաբը ժամը 17.00-ի դրությամբ արդեն 32 զանգ է ստացել։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։

«Տարաբնույթ հարցերով են դիմում, բոլոր փորձում ենք աջակցել։ Իրանի Իսլամական Հանրապետության մոտ 200 հոգու տեղավորել ենք Կապանի հյուրանոցներում»,-ասաց  Էդգար Մարտիրոսյանը։

Մարզի ճանշին ընկերություններն աշխատում են գերլարված ու գերծանրաբեռնված ռեժիմով, ցածր տեսանելիության ու բքի պատճառով՝ ճանապարհաշինարարները չեն կարողանում ձնամաքրման աշխատանքներ իրականացնել։  Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կապանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, որ անպատասխանատու ճանշին ընկերությունների նկատմամբ կիրառվելու են պատժիչ մեթոդներ։

Սյունիքի մարզպետարանում ստեղծված օպերատիվ շտաբն աշխատելու է ողջ գիշեր։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 հեռախոսահամարով։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031