Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել՝ ապացուցելու համար, որ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումը 2021-ի գարնանն է եղել, ոչ հիմա

Մարտ 21,2022 23:50

168.am. ՀՀ Պաշտպանության նախարարությունը դարձյալ արձագանքել է Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին տեղեկություններին՝ հերքելով դրանք։

«Հայ-ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ ԽՍՀՄ քարտեզների մոտ 600 մ խորությամբ ՀՀ տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքներ կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ հեռացել են:

Եղանակային փոփոխություններին ընդառաջ՝ նրանք վերադարձել են և նախկինում իրենց իսկ փորած խրամատների տարածքում, առանց առաջանալու տեղադրել վրաններ։

Անդրադառնալով պնդմանը, թե գյուղը դիտարկման գոտում է հայտնվել, ՊՆ-ն տեղեկացրել է, որ կա նույն անվամբ 2 գյուղ։

«Հին ներքին Հանդը, որը բնակեցված չէ, և նորը, որն ադրբեջանական դիրքերից հեռու է շուրջ 2 կմ, և բացի այդ, տարածքում կա մի քանի բարձունք, ինչը բացառում է գյուղի դիտարկումը ադրբեջանական դիրքերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031