Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իմ քաղաքական գնահատականները՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, որակվել են որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք․ Շահեն Հարությունյան

Ապրիլ 02,2022 23:45

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ իմ դեմ հարուցված երկու քրեական գործերի նախաքննական շրջանն ավարտվել է, որից հետո որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումն իմ դեմ։ Իմ քաղաքական գնահատականները՝ Ն․ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել են որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։

«Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, հայրենիքի դավաճան, աթոռապաշտ դավաճան, ազգադավ» բառերը չեն համարվել Ն․ Փաշինյանի նկատմամբ որպես ծանր վիրավորանքներ։

Ինչպես քրեական գործ հարուցելուց առաջ և հետո, այդպես էլ հիմա վերահաստատում եմ իմ քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։ Որքան էլ որ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին և բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում որևէ կերպ սատարել և անհանգստացել են ինձ համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930