Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող բարի լինեն գան ու առնվազն 1 ամիս ծառայեն». 27 տարին լրացած, բանակ չգնացածներին ՔՊ-ն որոշել է նոր առաջարկ անել, միայն հայրենիք փող ուղարկելով չի

Ապրիլ 04,2022 18:17 Share

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ են որոշել անել՝ զորակոչի խնդիրը լուծելու համար: Նա առաջարկում է ընդդիմության հետ քննարկել ու պարտադիր զինծառայություն չանցած, 27 տարին լրացած քաղաքացիներին, որոնք կգան ՀՀ ու կստանան ՀՀ քաղաքացիություն, տանեն մեկամսյա ծառայության. «Տղան ՌԴ-ում է, ազգությամբ հայ է, սպասում է 27 տարին լրանա, նոր՝ գալիս ու ստանում է ՀՀ քաղաքացիություն, ոչ մի օր չի ծառայում: Մենք իրենց թողել ենք ու զոհվածի որդուն ենք ասում՝ չէ, դու մի ազատվիր ծառայությունից: Աչքաթող ենք անում ավելի մեծ քանակությամբ քաղաքացիների, ովքեր քաղաքացիություն են ստանում ու ոչ մի օր չեն ծառայում: Այսօր ՀՀ քաղաքացիություն ստանալը դարձել է մեծ պատիվ ու հնարավորություն, թող բարի լինեն գան մեկ ամիս առնվազն ծառայեն, համազգեստը հագնեն, ունենան բանակի ընկերներ, դրանից հետո միգուցե չլքեն հայրենիքը, հասկանան, որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է: Օգտվելով ՀՀ բոլոր բարիքներից՝ նաեւ պետք է ծառայեն ՀՀ-ին՝ ոչ միայն դրսից գումարներ ուղարկելով»:

Պատգամավորի խոսքով՝ այսօր հարյուրավոր քաղաքացիներ հերթ են կանգնած, որ ստանան ՀՀ քաղաքացիություն, ուստի նրանց առաջ մեկամսյա պարտադիր ծառայության պայման է դրվելու. «Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիներին 27 տարեկանից հետո տալ ՀՀ քաղաքացիություն, իսկ զոհվածի ընտանիքի անդամներն ասել՝ «չէ, ախպեր ջան, պետք է ծառայես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930