Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը ստորագրել է «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով տրանսպորտային հաղորդակցության հուշագիրը

Ապրիլ 05,2022 20:03

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային նոր կոմունիկացիաների ստեղծման մասին հուշագիրը:

Հուշագիրը ստորագրվել էր մարտի 11-ին ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և մարդասիրական գործակցության հարցերով հանձնաժողովի արդյունքում: Հուշագրի նպատակն է կառուցել նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն Նախիջևանից, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր Իրանի տարածքով: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է կառուցել չորս կամուրջ Արազ գետի վրա, այդ թվում երկու ավտոմոբիլային (55կմ) և երկու երկաթուղային:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930