Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Դեմիրճյանը միշտ ինչ որ արել է, արել է ի շահ մեր հայրենիքի եւ ժողովրդի»․ Ստեփան Դեմիրճյան

Ապրիլ 17,2022 14:41

ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 90-ամյակի առիթով այսօր ՀՀ պետական-քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այցելել են նրա շիրիմին։

Կարեն Դեմիրճյանի որդին՝ «Հայաստանի ժողովրդական կուսակցության» առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր  Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց այն ձեռքբերումները, որոնք ՀՀ-ն ունեցավ Կարեն Դեմիրճյանի շնորհիվ․ «Պատահական չէ, որ անկախության տարիներին ժողովրդի պահանջով նա վերադարձավ մեծ քաղաքականություն։ Ժողովուրդը նրա մուտքը մեծ ցնծությամբ է ընդունել։ Նա խորը հետք է թողել ՀՀ-ի պատմությունում, նրա կառավարման տարիները զարգացման տարիներ էին»։

Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց նաեւ հետեւյալ հարցադրմանը՝ ինչպե՞ս կարձագանքեր Կարեն Դեմիրճյանը, եթե լսեր, թե ինչպես են այսօրվա իշխանությունները սխալ համարում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» գաղափարը։ «Կարեն Դեմիրճյանը միշտ ինչ-որ արել է, արել է ի շահ մեր հայրենիքի եւ ժողովրդի»,-շեշտեց Ստեփան Դեմիրճյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930