Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյան. «Կարեն Դեմիրճյանը ապրում է ժողովրդի սրտի մեջ»

Ապրիլ 18,2022 23:40

Մայրաքաղաքի Դիանա Աբգարի անվան այգում Կարեն Դեմիրճյանի ծննդյան 90-ամյակին նվիրված համերգ-երեկոյին, որի ընթացքում հնչեցին պետական, քաղաքական գործչի ամենասիրելի երգերը, ներկա էր նաեւ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը: Նա Aravot.am-ին ասաց. «Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել այս հրաշալի երեկոյի կազմակերպիչներին: Շատ ճաշակով կազմակերպված միջոցառում է, եւ ես մեծ բավականություն եմ ստանում»:

Հարցին, թե իր կարծիքով Կարեն Սերոբիչի գործը արժանի՞ է գնահատվում, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց հակիրճ. «Կարեն Դեմիրճյանը ժողովրդի սրտի մեջ է եւ նա ապրում է իր գործերով: Կարեւորը ժողովրդի գնահատականն է: Նրա կառավարման տարիները եղել են մեր երկրի զարգացման տարիներ եւ  շատ բաներ կապված են անմիջականորեն Կարեն Դեմիրճյանի անվան հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930