Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա կամերաների դեմը հուզական բաներ եք ասում, որ ի՞նչ անեք». Միջադեպ՝ Ազատության հրապարակում

Ապրիլ 20,2022 20:30

Ազատության հրապարակում ոստիկաններն արգելում էին հացադուլ անող երիտասարդներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին ցելոֆանե տոպրակներով հովանոցի կողքերը փակել՝ տաք լինելու ու միջանցահովերից չտուժելու համար: Միջադեպին խառնվեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը. «Հարց եմ տալիս՝ հացադուլ անող տղաներին  ինչի՞ եք արգելում, որ մի հատ տոպրակ փաթաթեն»:

Ի պատասխան՝ ոստիկաններն ասացին, թե՝ «հուզական բաներ եք ասում, ոստիկանությունը պայմանավորվել է, հիմա կամերաների դեմը հուզական բաներ եք ասում, որ ի՞նչ անեք»:

Թե ինչու էին այդ գործողությունն իրականացնում, ինչ նպատակով՝ ոստիկանը չցանկացավ մեկնաբանել՝ լրագրողներին հորդորելով դիմել լրատվական ծառայություն:

Հացադուլավորներն էլ վստահեցնում էին, որ իրենք որեւէ պայմանավորվածություն չեն խախտել. «Պայմանն այսպես է՝ երբ որ եղանակային պայմանները վատն են, ցելոֆանը բարձրացնում ենք, երբ որ գիշեր է՝ բարձրացնում ենք, ցերեկը՝ չէ: Մենք մանրախնդրություն չենք անում: Եթե զգանք, որ ոստիկանությունը մեր արարքների դեմ էական խախտում է անում, մենք կբարձրաձայնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930