Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Ներսիսյան. «Ի պաշտպանություն Արցախի» համահայկական շարժումը գլխավորելու առաջարկով դիմել ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ապրիլ 22,2022 22:22

«Ազատության» հրապարակում Արցախը Ադրբեջանին նվիրելու գաղափարի դեմ պայքարին միացել է նաեւ վաստակավոր արտիստ, երգիչ Գայանե Ներսիսյանը: Նա երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի նախաձեռնությամբ մի փոքրիկ խմբի կազմում «Ի պաշտպանություն Արցախի» համահայկական շարժում սկսելու առաջարկով եղել է Ամենաայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտ:

Գայանե Ներսիսյանը Aravot.am-ին այդ առիթով ասաց. «Մոտ մեկ ամիս առաջ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գ. Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնել էինք Արցախ: Այնտեղ էլ որոշվեց, որպեսզի սկսվի «Ի պաշտպանություն Արցախի» համահայկական շարժում: Դրանից հետո կազմեցինք ծրագիրը եւ առաջարկով դիմեցինք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, որպեսզի այդ շարժումն մեկնարկի իր օրհնությամբ, իր առաջնորդությամբ, որովհետեւ նրա խոսքը զորեղ է, ժողովրդի համար ավելի լսելի եւ ընդունելի: Հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ արդյունավետ էր, որի ընթացքում արձանագրվեց, որ սա ազգային խնդիր է, քանի որ մենք հայրենիք ենք կորցնում:

Հայությունը պետք է միանա, ոտքի կանգնի եւ պաշտպանի Արցախը, պահանջի աշխարհից, որպեսզի ճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը եւ որպեսզի արցախցին կարողանա անվտանգ ապրել իր հայրենի հողում: Հուսամ, որ Աստծո զորությամբ եւ կաթողիկոսի առաջնորդությամբ կկարողանանք Արցախը փրկել այս սարսափելի վիճակից, այս օրհասական դրությունից դուրս բերենք Արցախը եւ Հայաստանը: Հնարավոր չէ համակերպվել այս իրավիճակի հետ: Մենք արժանապատիվ ժողովուրդ էինք եւ չէինք պատկերացնում, որ մեզ այսպես ծնկի կբերեն: Այսօր թուրքն է հրամայում: Դա տանելի չէ: Եվ մենք շատ արագ, ժամ առաջ պետք է վռնդենք այս հրեշին, պատուհասին, որը վիշապի նման փաթաթվել է մեր ժողովրդի կոկորդին: Սա մեծ թշնամի է, որ եկավ խաբեությամբ ու քանդեց մեր երկիրը:

Ես հիմա ուրախ եմ, որ տեսնում եմ այս հրապարակում այսքան ժողովուրդ, որը գալիս է ինքնակամ, որն արդեն հասկանում է, որ պետք է ոտքի կանգնի եւ պահանջի, որպեսզի  ժամ առաջ այս լրտեսների հավաքածուն մեր երկրից հեռանա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930