«Այն հարցը, որ տալիս եք, կարելի է ամեն շաբաթ տալ։ Նախկինում էլ ասել եմ՝ ի վերջո որոշում կայացնողը ՀՀ ժողովուրդն է։ 64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը։ Այսինքն՝ որ ժողովուրդը նոր սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են»,- լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ ժողովուրդը համախմբվի ընդդիմության տարածած հայտարարության մեջ տեղ գտած դրույթների շուրջ և հանրային ճնշմամբ հասնեն նրան, որ տեղի ունենա իշխանափոխություն, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև հեգնելով ու նկատի ունենալով Կաթողիկոսին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մի բաղադրիչ կա ընդդիմադիր ձևաչափի, որը կտրուկ անգամներով կմեծացնի ընդդիմադիր այդ ձևաչափի հաջողության շանսերը։ Կարծում եմ, որ այդ կարևոր անձն էլ եթե միանար, պատկերը կլիներ ամբողջական, և ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը ՀՀ-ում կարող էր հեղափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չէ․ եթե այսօր իրիկուն այդ ձևաչափով հավաքվեն, կարող է կիրակի հեղափոխություն լինել»։
Հարցին՝ ԵԱՏՄ-ի զեկույցին ինչպե՞ս եք արձագանքելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք շարունակում ենք համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Զեկույցի եզրակացությունների մի ծանր մասի հետ համաձայն չենք, մենք մեր անհամաձայնությունը աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































