Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյանն ակտիվացնելու է իր գործունեությունը․ արդյո՞ք կառաջնորդի շարժումը, ասաց՝ որոշումները կայացվում են ըստ հանգամանքների

Ապրիլ 30,2022 19:20 Share

Եթե առաջարկ լինի առաջնորդել այսօրվա համազգային շարժումը՝ արդյո՞ք Արման Թաթոյանը կհամաձայնվի դրան․ այսօր մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման  Թաթոյանից հետաքրքրվեցին լրագրողները՝ նրա նախաձեռնած հանրային քննարկման ավարտից հետո։

«Ես հիմա կոնկրետ մղումներով չեմ շարժվում, ոչ որեւէ տենչանքով եւ այլն։ Ես ներկայացրեցի իմ մտահոգությունները։ Ես ունեմ իմ պատկերացումները, թե ինչպես  խնդիրները լուծել։ Հանգամանքներից կախված եւ այլն որոշումները կայացվում են ըստ հանգամանքների։ Այս փուլում սա է իմ պատասխանը»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նաեւ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց․ «Առաջիկայում ակտիվացնելու եմ իմ գործունեությունը, հանդես կգամ ավելի խորքային ծրագրային առաջարկներով, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։ Թե՛ հանրային քննարկումներով, եւ թե՛ տարբեր ձևաչափերով դա կտանենք առաջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել