Լրահոս
Օրվա լրահոսը

Անմահացան՝ հաղթանակը սրտում. հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների

Մայիս 05,2022 16:11

Մայիսի 4-ին «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ը, համագործակցելով Երևանի Ս․ Խանզադյանի անվան հ 184 ավագ դպրոցի հետ, կազմակերպել էր 44-օրյա պատերազմին նվիրված «Անմահացան՝ հաղթանակը սրտում․․․» խորագրով հուշ-ցերեկույթ։

Հուշ-ցերեկույթին ներկա էին զոհված զինվորների ծնողները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի անդամները, վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների տնօրենները և այլք։

Մեկնարկը տրվեց «Տարոն» գեղագիտական կենտրոնի նկարչական խմբի սաների նկարների ցուցադրությամբ, որոնք վերջում սիրով նվիրվեցին հերոսածին մայրերին։

Այնուհետև «Գրքերն են խոսում» խորագրով գրքերի ցուցահանդեսում ներկայացվեցին 44-օրյա պատերազմին նվիրված և հրատարակված գրքեր, որտեղ հեղինակներ՝ Հասմիկ Բաբաջանյանը և Անահիտ Թադևոսյանը անձամբ ներկայացրեցին իրենց հեղինակային գրքերը։ Ալեն Մարգարյանի, Շանթ Նավոյանի և մյուս հերոսների մասին պատմող գրքերը ներկայացրեց գրադարանավար Քնարիկ Մանուկյանը։

«Գոհար» սիմֆոնիկի մեներգիչներ՝ Գևորգ և Դավիթ Խաչատրյանների և հ 184 ավագ դպրոցի տաղանդավոր սաների սրտառուչ ելույթները դահլիճը պահեցին հուզումնալից մթնոլորտում։

«Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ը իր խորհին շնորհակալությունն է հայտնում զինվորների հերոսածին մայրերին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությանը, կրթական և մշակութային կենտրոնների տնօրեններին՝ իրենց ներկայությամբ մեզ պատվելու համար։

ՄալաթիաՍեբաստիա «Գրադարանային համակարգ» (ՀՈԱԿ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031