Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են «BMW» և «Mitsubishi Pajero» մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր տեղում մահացել է

Մայիս 12,2022 23:15

Մայիսի 12-ին, ժամը 18։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Mitsubishi Pajero» մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել չորս տուժածի, որոնցից երեքը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են երկու տուժածի մահը․ մեկ տուժած հոսպիտալացվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031