Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ

Մայիս 13,2022 20:50

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր Թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում բողոքի ցույցերի ընթացքում իրականացվող բռնությանը:

Թվիթում մասնավորապես նշվում է՝

«Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։

Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031