Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը Կահիրեում այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ

Մայիս 19,2022 10:32

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտում։

Նա ծանոթացել է ինստիտուտում գործող մասնագիտական ռեսուրսների կատարելագործման մեթոդներին, եղանակներին, կրիմինալիստական հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին և պայմաններին։

ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ինստիտուտի տնօրեն Ահմեդ Ալ-Սաիդ Ալ-Հանաֆին։ Հաշվի առնելով, որ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների կարևոր բաղադրիչ են հանդիսանում նաև դատախազական գործառույթների արդյունավետության բարձրացման ոլորտում փորձի փոխանակումը և դատախազների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանում այդ նպատակով գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, ընթացակարգերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ուղղություններով համագործակցության ներուժը և այն հիմնական ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում դատախազների վերապատրաստումների, որակավորման բարձրացման, քրեական հետազոտությունների, գիտագործնական արդյունքների մասին տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ միջոցառումների շրջանակի, ընդհանուր թեմաների մշակման և հստակեցման, երկու երկրների գլխավոր դատախազների պայմանավորվածություններով նախանշված աշխատանքներն առարկայացնելու շուրջ։

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031