Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը, կարծես, անցավ գնաց, հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը. Սարհատ Պետրոսյան

Մայիս 20,2022 16:40

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը, կարծես, անցավ գնաց։ Ի դեպ, հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը…

Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտանգավոր ընթացքի մասին՝ բայց անօգուտ։

Մեկնաբանությունում տեղադրված հղմամբ մեր վերջին հետազոտություն է, որում մեկ անգամ եւս խոսում ենք այս հրեշավոր վտանգավոր ընթացքի մասին՝ հատկապես ներկայացնելով քաղաքաշինության բնագավառի կոռուպցիան։ Դրանում մենք ոչ միայն խոսում ենք, այլեւ կոնկրետ առաջարկություններ ենք անում, թե ինչ կարճաժամկետ ու երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ։ Գրեթե վստահ եմ սրանք էլ մնալու են մեր դարակներում…

Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը (հասկանալ կոռումպացվածը) ու էլի այս ամենը կմնա ճիշտ այնպես ինչպես եղել է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031